Բորելը չի կարողացել ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ նախարարների հետ եռակողմ հանդիպում կազմակերպել![]() 18 դեկտեմբերի 2020 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը փորձել է եռակողմ հանդիպում կազմակերպել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ, սակայն դա չի հաջողվել։ Այդ մասին նա հայտարարել է Բրյուսելում՝ ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի նիստում։ «Քանի որ իմ հետ երկու նախարարն են շփվել, մենք փորձեցինք եռակողմ շփում հաստատել՝ Եվրամիություն, ՀՀ և Ադրբեջան։ Սակայն, դա հնարավոր չեղավ, ուստի՝ ես կհանդիպեմ նախարարների հետ առանձին»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։ Բորելը նշել է, որ ՌԴ միջնորդությամբ ձեռք բերված հրադադարը կանխել է հետագա զոհերը Լեռնային Ղարաբաղում և նշել է, որ այն պետք է պահպանվի։ «Սակայն, մենք հաղորդագրություններ ենք լսում երկու կողմից հրադադարի ռեժիմի խախտումների մասին։ Հրադադարի լիակատար պահպանումը խիստ անհրաժեշտ է»,- ասել է նա։ «Եթե մենք կարողանանք դերակատարություն ունենալ հաշտեցման, խաղաղության վերականգնման և ամրապնդման գործում, համալրելով Մինսկի խմբի ջանքերը, ապա ԵՄ-ն պատրաստ է դա անել։ ԵՄ-ն պատրաստ է գործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ, ում հետ ասես, իր ներդրումն ունենալու համար Կովկասում հակամարտության խաղաղ կարգավորման գործում»։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ Photo. Reuters ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |