Ռուս խաղաղապահներն անվտանգության պարապմունքներ են անցկացրել Արցախի դպրոցականների հետ![]() 18 դեկտեմբերի 2020 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Ռուս խաղաղապահներն անվտանգության պարապմունքներ են անցկացրել Արցախում՝ Ճարտարի թիվ 1 դպրոցի աշակերտների հետ։ «Լեռնային Ղարաբաղում ՌԴ Ականազերծման հումանիտար կենտրոնի զինծառայողները պայթուցիկների հայտնաբերման դեպքում անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ են անցկացրել Ասկերանի շրջանի Ճարտար քաղաքի թիվ 1 դպրոցի աշակերտների հետ, ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։ Ընդհանուր առմամբ պարապմունքներին մասնակցել է միջին և ավագ դասարանների ավելի քան 80 աշակերտ, ինչպես նաև ուսուցիչներ և ծնողներ։ Խաղաղապահները պատմել են պայթուցիկների հայտնաբերման դեպքում անհրաժեշտ գործողությունների, դրանց դասակարգման մասին, ինչպես նաև ցուցադրել են, թե ինչպես պետք է առաջին օգնություն ցուցաբերել։ Դպրոցակնները նաև ծանոթացել են ռուս խաղաղապահների հանդերձանքին։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ Photo. Ria Novosti ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |