ՀՀ-ում կորոնավիրուսի 861 նոր դեպք է գրանցվել և 21 մահ![]() 18 դեկտեմբերի 2020 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում դեկտեմբերի 18-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 152,253-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 861-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան ևս 21 դեպք է գրանցվել, 15-ը՝ կորոնավիրուսից, 6-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2596 դեպք կա, այլ պատճառով՝ 648։ Ապաքինվել է ևս 1223 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 131,213-ն է։ Փաստացի բուժվողների թիվը 17,796 է։ Մեկ օրում կատարվել է 2567 թեստավորում, ընդհանուր առմամբ կատարվել է 561,013 թեստավորում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |