Շուռնուխի գյուղապետը կոչ է արել զենք վերցնել ու ինքնապաշտպանության գնալ18 դեկտեմբերի 2020 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Սյունիքի մարզի Շուռնուխ համանքի գյուղապետ Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 18-ի կեսգիշերին կոչ է արել վաղ առավոտյան զենք վերցնել ու գալ համայնք ինքնապաշտպանության։ «Ով զենք է ստացել, լինի մոբ, երկրապահ կամ աշխարհազորային, զենքը տանը մի թողեք, վերցրեք եկեք Շուռնուխ։ Այսօր ևս մեկ անգամ համոզվեցինք, որ մենք խաբված ենք։ Նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնության՝ յուրաքանչյուրն իր դիրքում մնալու կետը սուտ էր, մեզ մեր դիրքերից հետ են կանչում»,-հայտարարել է գյուղապետը։ Նա հորդորել է գալ ու հարցը միասին լուծել` նշելով, թե իրենց տղաները չեն թողնելու դիրքը։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Սյունիքի մի շարք դիրքեր ապամոնտաժվում են ու հետ տարվում։ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը հայտնել էր, թե մարզի 13 գյուղի բարձունքները հայ դիրքապահները լքելու են դեկտեբերի 18-ին ժամը 17։00-ին։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |