Ստեփանակերտ-Երևան ճանապարհը Լիսագորի հատվածում տեղ-տեղ անանցանելի է

Ստեփանակերտ-Երևան ճանապարհը  Լիսագորի հատվածում տեղ-տեղ անանցանելի է

PanARMENIAN.Net - Ստեփանակերտ-Երևան ավտոճանապարհը Լիսագորի հատվածում տեղ-տեղ անանցանելի է: Տեղացած առատ ձյան մաքրման ուղղությամբ այժմ աշխատանքներ են տարվում:

Արցախում փակ և դժվարանցանելի այլ ճանապարհներ չկան, հայտնում է Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Միջշրջանային ավտոճանապարհները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

ՀՀ Սյունիքի մարզում առատ ձյուն է տեղում: Ճանապարհն ընդհանուր առմամբ անցանելի է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---