ԱԱԽ ղեկավարը գերմանացի պատգամավորին ծանոթացրել է 2009-2011թթ. համար Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը փետրվարի 27-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Բունդեսթագի պատվիրակության ղեկավարի տեղակալ Մարկոս Մեքելիին եւ ՀՀ-ում ԳԴՀ գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Մելանի Մոլթմանին:



Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Եվրոպական հարեւանության քաղաքականության, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի հետ անհատական գործընկերության ծրագրերին: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր: Արթուր Բաղդասդարյանը ներկայացրել է Հայաստան-Եվրամիություն գործողությունների ծրագրի շրջանակում 2009-2011թթ. իրականացվելիք գերակա ուղղությունները: Անդրադարձ է եղել նաեւ վերջին շրջանում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման միտումներին: Արթուր Բաղդասարյանը բարձրաստիճան հյուրին հրավիրել է մասնակցելու մայիսին Երեւանում կայանալիք «Անվտանգությունը Կովկասում» համաժողովին, որին մասնակցելու հայտ են ներկայացրել ՀԱՊԿ անդամ եւ ԵԱՀԿ մի շարք երկրների ներկայացուցիչներ, հաղորդում է ԱԱԽ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---