ԵԽ-ում Կիպրոսի նախկին պատգամավորը պատմական Հայաստանի քարտեզն է հրապարակել

ԵԽ-ում Կիպրոսի նախկին պատգամավորը պատմական Հայաստանի քարտեզն է հրապարակել

PanARMENIAN.Net - Եվրոպական խորհրդարանում Կիպրոսի նախկին պատգամավոր Էլենի Թեոհարուսը թվիթերում տարածել է ծովից ծով Հայաստանի քարտեզն ու գրել, թե «սա է Հայաստանի պատմական սահմանները»։

Մեկ այլ գրառմամբ էլ ԵԽ պատգամավորը տարածելով նույն քարտեզը՝ կատակել է, թե «չնայած վերջին շաբաթների ինտենսիվությանը, այսօր Հունաստանի և Հայաստանի սահմանին տիրում է բացարձակ անդորր»:

Հունաստանի ու Թուրքիայի հարաբեությունների լարման ֆոնին՝ այդ երկրից հայանպաստ հայտարարություններ հաճախ են լսվում։ Թուրքիան հավակնություններ է ներկայացնում Արլ Միջերկրականում, որը Հունաստանը համարում է իր սուվերեն տարածքի մասը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---