ՀՀ վարչապետը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին

ՀՀ վարչապետը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին` հոր մահվան պատճառով, տեղեկացնում է Aysor.am-ը վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը հղումով։

Հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին։

Նույն օրը նիստում ԱՊՀ ղեկավարները հեռավար կարգով կքննարկեն կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի, ԱՊՀ շրջանակում համագործակցության, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային նշանակության մի շարք հարցեր:

Փաշինյանի հայրը ՝ Վովա Փաշինյանը, մահացել է դեկտեմբերի 16-ին ՝ 80 տարեկան հասակում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---