ՄԱԿ․ Համաշխարհային զբոսաշրջությունը վերադարձել է 1990-ների մակարդակին

ՄԱԿ․ Համաշխարհային զբոսաշրջությունը վերադարձել է 1990-ների մակարդակին

PanARMENIAN.Net - Զբոսաշրջության ոլորտը վերադարձել է 1990-ների մակարդակին։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը (UNWTO)։

2020-ի առաջին 10 ամսում ոլորտի կորուստները կազմել են $935 մլրդ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Հունվար-հոկտեմբեր ամիսներին զբոսաշրջային ուղղություններում օտարերկրյա զբոսաշրջիկների քանակը պակասել է 900 միլիոնով՝ 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ»,- նշել են կազմակերպությունում:

Նշվում է նաև, որ ըստ կանխատեսումների՝ միջազգային զբոսաշրջիկների քանակը տարեվերջի տվյալներով կնվազի 70-75 տոկոսով։

2019-ին արտերկիր մեկնող զբոսաշրջիկների քանակը հասնում էր 1․5 մլրդի։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---