Պուտին․ ԼՂ հակամարտության սրումը մեծացրել է տարածաշրջանում ահաբեկչության վտանգը![]() 18 դեկտեմբերի 2020 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը մեծացրել է տարածաշրջանում ահաբեկչության ռիսկը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ «Ռազմական բախումները, ցավոք, մարդկային մեծ կորուստների հանգեցրին, սրեցին առանց այդ էլ բարդ իրավիճակն Անդրկովկասում, մեծացրին տարածաշրջանում ահաբեկչության տարածման վտանգը»,-հայտարարել է նա։ Պուտինը նման հայտարարություն է արել ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։ Սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմում Ադրբեջանն Արցախի դեմ էր դուրս բերել նաև ահաբեկիչ-վարձկանների, որոնք տարածաշրջան էին բերվել ուրքիայի անմիջական միջամտությամբ։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |