Գերիների հարազատները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը![]() 18 դեկտեմբերի 2020 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Գերության մեջ հայտնված շիրակցիների հարազատները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը։ «Մենք մեր երեխեքին ենք պահանջում, մեր գերիներին ենք պահանջում»,-ասել են մասնակիցները, գրում է Yerkir.am-ը։ «Երեք ամիս իմ երեխուց խաբար չունեմ, թող մեր երեխեքին բերեն՝ տան մեզ: Բոլոր ծնողները մի մարդ են դարձել, իսկ ղեկավարները երևի մի տեղ ուտում-խմում են, մեր երեխեքի մասին չեն մտածում»,- ասել է հարազատներից մեկը: Շիրակի մարզի մի քանի համայնքի բնակիչները Արցախի Հին Շեն բնակավայրի մոտակայքում շրջափակման մեջ ընկած իրենց հարազատներից որևէ լուր չունեին և միայն սոցցանցերում տարածված տեսանյութերից են ենթադրել, որ նրանք գերության մեջ են։ Նրանք արդեն մի քանի օր է՝ փակում են որոշ ճանապարհներ՝ իշխանությունների ուշադրությունը իրենց խնդրի վրա ուղղելու համար։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |