Մոսկվան Բաքուն համարում է Հարավային Կովկասում ամենագլխավոր գործընկե՞րը27 փետրվարի 2009 - 20:07 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը մեր գլխավոր գործընկերն է տարածաշրջանում ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական ոլորտներում: Այդ մասին հայտել է ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը: Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանի համագործակցությունը Ադրբեջանի հետ ռազմավարական բնույթ է կրում: «Ռուսաստանը Ադրբեջանի հետ համագործակցության ոլորտների ընդլայնման կողմնակից է: Վերջին տարիներին երկու երկրների ղեկավարների միջեւ բարձր մակարդակով երկխոսություններ են անցկացվել: Այդ երկխոսությունը թույլ է տալիս առավել զարգացնել մեր համագործակցությունը ինչպես քաղաքական, այնպես էլ հումանիտար եւ ռազմական ոլորտներում»,- ընդգծել է նա, հաղորդում է 1news.az-ը:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |