Ալիևն ու Բորտնիկովը քննարկել են ԼՂ վերաբերյալ եռակողմ հայտարարությունը

Ալիևն ու Բորտնիկովը քննարկել են ԼՂ վերաբերյալ եռակողմ հայտարարությունը

PanARMENIAN.Net - ՌԴ Անվտանգության Դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում քննարկել են Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը։

«Հանդիպմանը քննարկվել է ընթացիկ իրավիճակը տարածաշրջանում, հակամարտության կարգավորումը, եռակողմ հայտարարության կետերի կատարումը։ Նշվել է, որ իրավիճակը կայուն է»,-տեղեկացրել է Ալիևի մամուլի ծառայությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Զրույցի ընթացքում քննարկվել են նաև անվտանգության ոլորտում ՌԴ և Ադրբեջանի միջև գործակցության հարցերը։

Բաքու մեկնելուց առաջ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովն այցելել էր նաև Երևան։ Այլ մանրամասներ այցի վերաբերյալ չեն հրապարակվել։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---