Ադրբեջանը խաղաղապահների երկու լրացուցիչ ջոկատ է ուղղել Աֆղանստան27 փետրվարի 2009 - 20:19 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը Աֆղանստան է ուղղել լրացուցիչ խաղաղապահական ուժեր` ընդհանուր թվով 45 հոգուց բաղկացած երկու ջոկատ: Աֆղանստանում արդեն գտնվում են ադրբեջանական խաղաղապահների երկու ջոկատներ (47 հոգի): Դրանք մտնում են թուրքական զորամասի կազմի մեջ:Ադրբեջանի խորհրդարանը հավաքակազմի մեծացման մասին որոշումն ընդունել է 2008թ. հոկտեմբերին, հաղորդում է ANS-PRESS-ը: Ավելի վաղ ադրբեջանցի խաղաղապահները տեղակայվել էին նաեւ Կոսովոյում: Բայց այն բանից հետո, երբ շրջանը հռչակեց իր անկախությունը Սերբիայից (այդ քայլը Բաքվում ապօրինի հայտարարեցին), ադրբեջանցի զինծառայողները հետ կանչվեցին Կոսովոյից: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |