ԿԳՄՍՆ-ն հերքում է, թե իր աշխատողներին հրահանգվել է մասնակցել քաղաքական ակցիաների19 դեկտեմբերի 2020 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հերքում են լուրերը, թե իրենց աշխատակիցներին հրահանգվել է մասնակցել քաղաքական ակցիաների: Սոցցանցերում որոշ օգտատերեր լուրեր էին տարածում, թե նախարարության ենթակայությամբ գործող կառույցների և գերատեսչության աշխատակիցներին հրահանգվել է մասնակցել քաղաքական ակցիաների, չի համապատասխանում իրականությանը։ «Նմանօրինակ կեղծ լուրեր տարածելը չի նպաստում համերաշխության մթնոլորտի ձևավորմանը և հասարակության շրջանում ավելի է սրում առկա լարվածությունը։ Լրատվամիջոցներին, անհատ գործիչներին և քաղաքացիներին կոչ ենք անում զերծ մնալ կեղծ, անհեթեթ լուրեր տարածելուց»,-նշել են ԿԳՄՍՆ-ից։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ դեսպան․ Գալիք տարիներին նպատակ ունենք թարմացնելու ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսությունը Նա նշել է, որ Հայաստանը, թեև մարտահրավերների է բախվել, հավատարիմ է մնացել ժողովրդավարական ապագային Ֆրանսիայում ԱԺ ընտրությունների առաջին փուլում հաղթել են Լը Պենի գլխավորած աջակողմյան պոպուլիստները Ըստ պաշտոնական տվյալների, աջակողմյան պոպուլիստները հավաքել են քվեների 33 տոկոսը Բիբլոս Բանկ Արմենիայի նոր առաջարկը. Համալրվող ավանդ՝ ճկուն պայմաններով Ավանդ ներդնել հնարավոր է Բիբլոս Բանկ Արմենիայի ցանկացած մասնաճյուղում Մինչև հուլիսի 4–ն անձրևներ կտեղան՝ առանձին հատվածներում հորդառատ․ 3-5 աստիճանով կհովանա Հուլիսի 1–ի ցերեկային ժամերին Երևանում սպասվում է +29 աստիճան, հուլիսի 2–ին՝ +27 |