ՀՀ ըմբշամարտի հավաքականը 7-րդն է Աշխարհի գավաթում՝ շրջանցելով Ադրբեջանին և Թուրքիային19 դեկտեմբերի 2020 - 16:46 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ըմբշամարտի հունահռոմեական ու ազատ ոճի հավաքականներն աշխարհի գավաթի խաղարկությունում մեդալների հաշվարկում զբաղեցրել են 7-րդ տեղը՝ շրջանցելով Ադրբեջանին և Թուրքիային: Հայ ըմբիշները ընդհանուր առմամբ նվաճել են 5 մեդալ՝ 1 ոսկե, 2 արծաթե, 2 բրոնզե: Ոսկե մեդալակիր է դարձել Վազգեն Թևանյանը, արծաթ են նվաճել Արսեն Հարությունյանն ու Մալխաս Ամոյանը, իսկ բրոնզ են վաստակել Սլավիկ Գալստյանն ու Արման Անդրեասյանը, գրում է Shantnews.am-ը։ Թուրքիայի և Ադրբեջանի հավաքականները մեդալների հաշվարկում զբաղեցրել են համապատասխանաբար 12-րդ և 13-րդ տեղերը: Առաջին տեղը գրավել է Ռուսաստանի հավաքականը: Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |