Փաշինյան․ Քելբաջարն Ադրբեջանի մաս համարող օրենքն ընդունողները մեզ դավաճանության մեջ են մեղադրում![]() 22 դեկտեմբերի 2020 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի զինված ուժերը Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի սահմանագծերին կանգնած են 2010 թվականին ընդունված Վարչատարածքային բաժանման մասին օրենքի համաձայն, այդ օրենքն ընդունողները Կառավարությանն այսօր մեղադրում են Քելբաջարը հանձնելու մեջ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է օրենքից մի հատված, որտեղ նշվում է, որ մարզը հյուսիս-արևելքից և արևելքից սահմանակից է Ադրբեջանին։ «Կողմ քվեարկած պատգամավորներից և նախարարներից շատերը մեզ մեղադրում են և այսօր էլ կմեղադրեն Քելբաջարը հանձնելու մեջ, չնայած օրենք են ընդունել, որ այն Ադրբեջանի մաս է, կմեղադրեն Սոթքի հանքի համար, չնայած՝ օրենքով նկարագրել են այն, ինչ այսօր ունենք»,- գրել է նա։ Սա էլ Գեղարքունիքի մարզի Սոտք գյուղի սահմանագծերի նկարագրությունը՝ 2010 թվականին ընդունված ՀՀ վարչատարածքային բաժանման... Փաշինյանը հիշեցրել է, որ 2010 թվականին օրենքին կողմ են քվեարկել ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ խմբակցությունները, իսկ օրենքի նախագիծը ներկայացրել է կառավարությունը։ Դեկտեմբերի 21-ին Սյունիք այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ 2010-ին ընդունված օրենքով մարզը սահմանակից է Ադրբեջանին, այլ ոչ Արցախին։ Ավելի վաղ Հայաստանի ամենամեծ ոսկու հանքի՝ Սոթքի, մի մասն անցել էր Ադրբեջանին, քանի որ հանքի կեսը գտնվել էր նախկինում ազատագրված Քարվաճառում։ Քարվաճառը նոյեմբերի 10-ի համաձայնությունից հետո Ադրբեջանին է անցել։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |