Ոստիկանությունն ու նախկին փոխհրամանատարն իրարամերժ բացատրություններ են տալիս հրաժարականին

Ոստիկանությունն ու նախկին փոխհրամանատարն իրարամերժ բացատրություններ են տալիս հրաժարականին

PanARMENIAN.Net - Ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ Սամվել Հակոբյանը պաշտոնավարումը դադարեցրել է ծառայողական հարաբերություններում ծագած խնդիրների պատճառով, հայտարարել են կառույցից։

Ուժային կառույցից արձագանքել են դեկտեմբերի 22-ի հանրահավաքում հնչած հայտարարությանը, թե Հակոբյանը ծառայությունից ազատվելու զեկուցագիր է ներկայացրել՝ նշելով, որ հանրահավաքի ժամանակ ներկայացված պատճառները չեն համապատասխանում իրականությանը։

Ինքը Հակոբյանը հայտարարել է ոստիկանության խոսքերին տրամագծորեն հակառակի մասին։ Իր խոսքերով, այս օրերին ոստիկանությանը և հատկապես ոստիկանության զորքերին տրվող հանձնարարականները վտանգում են երկրի ու հասարակության անվտանգությունն ու համերաշխությունը։ «Չկարողանալով ցուցաբերել բացարձակ անտարբերություն՝ որոշել եմ ներդրում չունենալ վերոհիշյալ անարդարություններին և ոստիկանությունում ծառայությունս դադարեցնելու մասին զեկուցագիր եմ ներկայացրել։ Իմ ծառայակից ընկերներին ու գործընկերներին կոչ եմ անում հրաժարվել ապօրինի հրահանգներ կատարելուց, հավատարիմ մնալ տված երդմանն ու ծառայել բացառապես օրենքին ու հասարակության շահերին», - գրել է նա։

Դեկտեմբերի 22-ին Հանրապետությունում հերթական անգամ վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ընդդիմադիրները նշել են, թե երկրում գործադուլներ են սկսել փաստաբանները, չեն աշխատում Վանաձորի բենզալցակայանները, պաշտոնը թողել են բարձրաստիճան ոստիկաններ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---