Ոստիկանություն․ ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի փոխհրամանատարն ընտանեկան պատճառով է հրաժարական տվել

Ոստիկանություն․ ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի փոխհրամանատարն ընտանեկան պատճառով է հրաժարական տվել

PanARMENIAN.Net - Երևանի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի հրամանատարի տեղակալ Խաչիկ Թովմասյանը հրաժարական է ներկայացրել ընտանեկան պատճառներով, PanARMENIAN․Net-ին ասացին Ոստիկանությունից։

Ավելի վաղ ընդդիմադիրները հայտարարել էին, թե Թովմասյանը հրաժարականի է տվել քաղաքական պատճառներով ու միացել վարչապետի հրաժարականը պահնաջող ցուցարարներին։

Մինչև այդ հայտարարվել էր, որ Ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ Սամվել Հակոբյանը պաշտոնավարումը դադարեցրել է ծառայողական հարաբերություններում ծագած խնդիրների պատճառով, իսկ հանրահավաքում նրա՝ պաշտոնավարումը դադարեցնելու մասին ներկայացված տվյալները կեղծ են։

Դեկտեմբերի 22-ին Հանրապետությունում հերթական անգամ վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ընդդիմադիրները նշել են, թե երկրում գործադուլներ են սկսել փաստաբանները, չեն աշխատում Վանաձորի բենզալցակայանները, պաշտոնը թողել են բարձրաստիճան ոստիկաններ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---