Պաշտպան․ Գորիսի քաղաքապետն ազատ է արձակվել![]() 22 դեկտեմբերի 2020 - 19:05 AMT PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանն ազատ է արձակել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին, հայտարարել է նրա պաշտպան Արմեն Մելքոնյանը, փոխանցում է Aysor.am-ը։ «Դատարանը որոշեց, որ Առուշանյանը ձերբակալվել է ապօրինի», - ասել է Մելքոնյանը։ Առուշանյանը ձերբակալվել էր դեկտեմբերի 21-ին՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու կասկածանքով: Նա ձերբակալվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ այցից առաջ։ Քաղաքապետը հայտարարել էր, թե իրենք փակելու են Սյունիքի մուտքը՝ թույլ չտալով վարչապետին կատարել իր այցը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |