ՀՀ-ում կան փակ ճանապարհներ, տեղ-տեղ մերկասառույց է![]() 23 դեկտեմբերի 2020 - 10:19 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները փակ են, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում, Մարտունի քաղաքի և Սյունիքի մարզի բոլոր ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում, Արմավիր, Թալին, Աշտարակ, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում, Վայոց ձորի մարզի Ելփին գյուղում, Սարավան-«Զանգեր» հատվածում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Արագածոտնի մարզի Աշտարակ և Թալին քաղաքներում, Կոտայքի Աբովյան-Հրազդան ճանապարհին մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |