Երևանում հատուկ վերելակներ կտեղադրվեն պատերազմում հաշմանդամություն ստացածների շենքերում

Երևանում հատուկ վերելակներ կտեղադրվեն պատերազմում հաշմանդամություն ստացածների շենքերում

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ավագանու նիստում հայտարարել է, որ քաղաքապետարանի աշխատակիցների խնայած գումարներով պատերազմում հաշմանդամություն ստացածների շենքերում հատուկ վերելակներ կտեղադրվեն, որոնք թույլ կտան սայլակներով այնտեղ մուտք գործել։

«Սոցապ նախարարի հետ արդեն խոսել եմ և խնդրել, որ վերջնական ճշգրտումներ անի, մեզ փոխանցի բոլոր այն երևանաբնակ տղաների ցուցակը, որոնք պատերազմի ընթացքում հաշմանդամություն են ձեռք բերել»,- ասել է նա։

Մարությանը պարզաբանել է, որ խնայողություններ են առաջացել, քանի որ մոտ 6 ամիս է՝ պարգևավճարներ չեն բաժանվել, և այդ գումարն ուղղվելու է ճիշտ նպատակին:

Քաղաքապետը հայտնել է նաև, որ այս շաբաթ մրցույթ կհայտարարվի և վերելակների փոխարինման ծրագրով 2021-ին Երևանում ևս 100-ը կփոխարինվի:

Երևանի քաղաքապետարանի 2020-ի ծրագրով մայրաքաղաքում շարունակվում է 500 վերելակի փոխարինման գործընթացը: Վերելակներից 251-ն արդեն տեղադրված է։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---