Արցախի ՄԻՊ․ Արցախի անմիջական տնտեսական վնասը կարող է $2 մլրդ-ի հասնել

Արցախի ՄԻՊ․ Արցախի անմիջական տնտեսական վնասը կարող է $2 մլրդ-ի հասնել

PanARMENIAN.Net - Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում Արցախին հասցված անմիջական տնտեսական վնասը կարող է հասնել 2 մլրդ դոլարի։ Այդ մասին ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը, որը հրաժարական է տվել և այլ պաշտոնի է նշանակվելու։

«Մեր հաշվարկներով, Ադրբեջանի կողմից թիրախավորման հետևանքով վնասվել է ավելի քան 15,000 տուն և բնակարան։ Մենք չենք կարող ասել, թե ինչ է կատարվում օկուպացված տարածքներում՝ տվյալներ ու ապացույցներ ունենք, որ բազմաթիվ վայրերում մեր տները հրկիզվել են, այլ վնաս է հասցվել։ Այս պահի դրությամբ այդ վնասը գնահատել հնարավոր չէ»,-ասել է նա, գրում է ԱՌԿԱ-ն։

Բեգլարյանը հավելել է, որ վերոնշյալ 15,000 տունն ու բնակարանը վնասվել է հրթիռակոծման, հրտեակոծման և ավիահարվածների հետևանքով։ Նա հավելել է, որ վնասվել է

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---