Գախարիա․ Վրաստանը մտադիր է բարիդրացիական հարաբերություններ պահպանել Երևանի և Բաքվի հետ23 դեկտեմբերի 2020 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետի պաշտոնակատար Գեորգի Գախարիան հայտարարել է հարևան երկրների հետ հարաբերություններում Վրաստանի չեզոքության մասին՝ նշելով, որ երկիրը մտադիր է բարիդրացիական հարաբերություններ պահպանել Երևանի և Բաքվի հետ։ Գախարիան խորհրդարանում ասել է, որ, չնյածա հակամարտության հետ կապված բարդ մարտահրավերներին, Վրաստանը կարողացավ չեզոքություն պահպանել, ինչը հնարավորություն տվեց «բարիդրացիական հարաբերություններ պահպանել հարևանների հետ», գրում է «Էխո Կավկազան»։ «Դա չափազանց կարևոր է, որպեսզի մենք ապագայում ևս կարողանանք կատարել բարիդրացիության մեր տարածաշրջանային գործառույթը»,-ասել է նա։ «Պետք է շատ զգուշավոր խոսել և գնահատել իրավիճակը տարածաշրջանում, քանի որ, ցավոք, տեղի ունեցածի վերջնական արդյունքները դեռ ոչ ոքի համար պարզ չեն։ Ժամանակ է հարկավոր, որպեսզի տեսնենք այդ փոփոխությունների ուրվագիծը, ինչն անհրաժեշտ է այդ փոփոխությունների հանդեպ Վրաստանի դիրքավորման համար»,-ասել է նա։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է One Run – First Run միջազգային խոշորագույն կիսամարաթոնը Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ ՀՀ-ն հրաժարվել է 2027–ին ընդունել ԱՊՀ խաղերը ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029-ի խաղերն ընդունելու հնարավորությունը Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը Reuters. Պուտինը համաձայն է բանակցել հրադադարի մասին, բայցև պատրաստ է շարունակել պատերազմը Պուտինը պատրաստ է հրադադարի, եթե ամրագրվի առկա առաջնագիծը |