Գառնիկ Իսագուլյանը ձերբակալվել է23 դեկտեմբերի 2020 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու կասկածանքով ձերբակալվել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։ Youtube կայքէջում «Նիկոլին գնդակահարողին պետք է տալ Ազգային հերոսի կոչում կամ մեկ միլիոն դոլար պարգևավճար» վերնագրով տեսանյութում Իսագուլյանի կողմից առերևույթ բռնության կոչեր հնչեցնելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Իսագուլյանը հրավիրված ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետի նկատմամբ քաղաքական ու այլ հայացքներով պայմանավորված հրապարակային հնչեցրել է բռնության կոչեր: Դեկտեմբերի 23-ին վերջինս ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի (Անձի կամ անձանց խմբի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) 1-ին մասով նախատեսված առերևույթ հանցագործություն կատարելու կասկածանքով: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 18–ին «Թանգարանների գիշերվա» առթիվ թանգարանները բաց կլինեն մինչև կեսգիշեր Ակցիային միացել է հայաստանյան 118 թանգարան ՀԱԿ. Ժողովրդի ընդվզումն իշխանությունների վարած կործանարար քաղաքականության դեմ արդարացված է «Պահանջում ենք իշխանություններից զերծ մնալ բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ ապօրինի բռնաճնշումներից»,–ասել է Զուրաբյանը ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում |