ՎԲԵԹ. Հայաստանում սպորտի զարգացումն առաջնահերթություն է![]() 24 դեկտեմբերի 2020 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Վերջերս կայացել է Հայաստանի բռնցքամարտի առաջնությունը, որն իրականացվել է ՎԲԵԹ-ի աջակցությամբ: Տարբեր քաշային կարգերում Հայաստանի չեմպիոնի կոչման համար պայքարում էր ավելի քան 400 բռնցքամարտիկ: ՎԲԵԹ ընկերության ռազմավարության մեջ մեծ դեր ունի պրոֆեսիոնալ սպորտի զարգացումը և հայ մարզիկների ձեռքբերումների գնահատումն ու աջակցությունը, որն էլ իր հերթին կնպաստի ուղիղ կենտրոնացմանը դեպի սպորտ և միջազգային մրցաշարերում նոր տիտղոսների նվաճմանը: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հետ գործակցության շրջանակում ՎԲԵԹ-ը պատրաստակամություն է հայտնել տղամարդկանց և կանանց տարբեր քաշային կարգերի բռնցքամարտի առաջնությունների կազմակերպման և պարգևատրման հարցում: ՎԲԵԹ-ի հանրային կապերի պատասխանատու Անդրանիկ Սևոյանը հայտնել է, որ ընկերությունը միշտ եղել է սպորտի կողքին և նույնկերպ աջակցելու է՝ մեծացնելով գործակցությունների շրջանակը և ընդգրկելով հանրության մեջ մեծ սեր և ուշադրություն վայելող սպորտաձևերը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |