ՀԱԷԿ-ին միջուկային վառելիքի մատակարարման փաստաթղթեր են ստորագրվել

ՀԱԷԿ-ին միջուկային վառելիքի մատակարարման փաստաթղթեր են ստորագրվել

PanARMENIAN.Net - Հայկական ԱԷԿ-ը և «ՏՎԷԼ» ԲԸ-ն ստորագրել են 2021-ին ռուսաստանյան միջուկային վառելիքի մատակարարման փաստաթղթեր, ինչը թույլ կտա ապահովել թարմ միջուկային վառելիքի ատոմակայանի պահանջարկը:

Հայաստանում գործող 407.5 ՄՎտ հզորությամբ ատոմային միակ էներգաբլոկի համար մատակարարվում է Մեքենաշինական գործարանի (Ռոսատոմի՝ «ՏՎԷԼ» վառելիքային ընկերությունը, ք. Էլեկտրոստալ) արտադրության ՎՎԷՌ-440 ռեակտորի համար նախատեսված թրթռակայուն վառելիք:

«ՏՎԷԼ վառելիքային ընկերության և Հայկական ԱԷԿ-ի երկար տարիների համագործակցությունը կրում են ռազմավարական բնույթ: Մենք միշտ հուսալիորեն ապահովում ենք կայանը բարձրորակ միջուկային վառելիքով, առավելագույնս լիարժեք բավարարելով պատվիրատուի ցանկությունները: Հիմնվելով այդ սկզբունքների վրա մենք պատրաստ ենք հետագայում ևս՝ մինչև ԱԷԿ-ի ատոմային բլոկի ծառայության ժամկետի ավարտը, ապահովել այն ռուսաստանյան միջուկային վառելիքով»,- նշել է «ՏՎԷԼ» ԲԸ-ի նախագահ Նատալյա Նիկիպելովան:

Ներկայումս իրականացվում են հայկական ԱԷԿ-ի արդիականացման աշխատանքներ: Նախագծի իրականացման հիմնական մատակարարն է «Ռոսատոմ» Պետկորպորացիայի ձեռնարկությունը՝ «Ռոսատոմ Սերվիս» ընկերությունը: Նախագծի ավարտին կբարձրացվի կայանի աշխատանքի արդյունավետությունը և անվտանգության աստիճանը:

Հայկական ԱԷԿ-ն ավանդաբար հանդիսանում է երկրի էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրներից մեկը: Կայանը տարեկան արտադրում է Հայաստանի էլեկտրաէներգիայի մոտ 40 տոկոսը: 2020-ի առաջին երեք եռամսյակում ԱԷԿ-ում արտադրվել է 1,8905 մլրդ. կՎտ/ժ էլեկտրաէներգիա:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---