Մեքենայի բեռնախցիկում 154 կգ սիգ են գտել

Մեքենայի բեռնախցիկում 154 կգ սիգ են գտել

PanARMENIAN.Net - ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից բացահայտվել է շրջակա միջավայրին հասցված վնասի նոր դեպք։ Ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 450 հատ ձուկ։

Ընդհանուր քաշով 154 կգ սիգ տեսակի ձկան փաստով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված վնասը՝ 770,000 դրամի չափով:

Վերահսկողությունը կշարունակվի ամենօրյա ռեժիմով Հայաստանի ամբողջ տարածքում, տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։

Սիգ ձկնատեսակի ձվադրության ժամանակահատվածով պայմանավորված՝ 2020-ի դեկտեմբերի 1-ից ավարտվել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---