ԱՆ-ն կկենտրոնացնի շտապօգնության ծառայությունները![]() 26 դեկտեմբերի 2020 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարությունը շտապօգնության ծառայությունների կենտրոնացման գործընթաց է սկսում, որը կմեկնարկի կորոնավիրուսային հիվանդություն ունեցող պացիենտներին բժշկական կենտրոններ տեղափոխելով: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Այրվածքաբանության ազգային կենտրոն, որտեղ տեղակայված են շտապօգնության վերջերս ձեռք բերված մեքենաները: Այցի ընթացքում նախարարը ծանոթացել է մեքենաների հագեցվածությանը, կարողություններին: 2020-ի պետական բյուջեի միջոցներով առողջապահության նախարարությունը ձեռք է բերել 30 «Տոյոտա Լանդ Կրուիզեր» և 10 «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի շտապօգնության մեքենա: Եվս 15 «Նիսան» շտապօգնության մեքենաներ նվիրաբերվել է Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից: Բացի այդ, նվիրատվությամբ ստացվել է 12 շտապօգնության մեքենա (Նիկոլայ Սարկիսովի կողմից` 5, «Մանթաշով» գործարարների միության կողմից` 5 և «Վեբբ ֆոնտեյն հոլդինգի կողմից` 2): Բարերար Նիկոլայ Սարկիսովի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` նվիրաբերված 5 մեքենաները հատկացվել են Արցախի Հանրապետությանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |