Մեկ օրում 540 փախստական է վերադարձել Արցախ26 դեկտեմբերի 2020 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Ռուս խաղաղապահները դեկտեմբերի 25-ին փախստականներին տեղափոխող հերթական շարասյունն են ուղեկցել Հայաստանից դեպի Արցախ։ Մեկ օրում 540 փախստական է վերադարձել Ստեփանակերտ։ Ավտոբուսների երթևեկը ռուս խաղաղապահների հետ միասին պարեկել է նաև ռազմական ոստիկանությունը, տեղեկացրել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Ռուս խաղաղապահներն ապահովում են փախստականների անվտանգ վերադարձը մշտական բնակության վայրեր, նրանց հումանիտար աջակցություն է ցուցաբերվում, վերականգնվում են ենթակառուցվածքները։ Նաև 23 դիտակետում իրականացվում է հրադադարի ռեժիմի պահպանման և իրավիճակի մշտադիտարկում։ Ընդհանուր առմամաբ պատերազմի ավարտից հետո Արցախ է վերաարձել մոտ 44,600 փախստական։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Ըստ Դանիելյանի՝ ԱԺ խորհրդի նիստը կկայանա ժամը 16։00-ին. Բագրատ սրբազանը կոչ է արել հավաքվել ԱԺ-ի մոտ «Սա անվստահության գործընթացի առաջին քայլն է»,–ասել է սրբազանը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Բագրատ սրբազանը կողմնակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում․ Վրաններ են դրվել «Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը»,–ասել է Բագրատ սրբազանը հունիսի 9–ի հանրահավաքում Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա |