Դադիվանքում արցախցի զույգ է պսակադրվել28 դեկտեմբերի 2020 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Դադիվանքում արցախցի զույգի պսակադրություն է տեղի ունեցել, տեղեկացնում է WarGonzo Տելեգրամ-ալիքը։ Ադրբեջանի հսկողության տակ անցած Քարվաճառի շրջանում գտնվող վանքում դեկտեմբերի 27-ին պսակադրվել են Արամ Վերդյանը Ստեփանակերտից և Իրինա Գաբրիելյանը Մարտակերտից։ Նորապսակները շնորհակալություն են հայտնել ռուս խաղաղապահներին, որոնք ապահովում են վանքի անվտանգությունը, գրում է «Առավոտը»։ Դադիվանք էր այցելել ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարիտրոսյանը՝ նա պատարագ էր մատուցել վանքում։ Սրբազանը նաև ամանորյա նվերներ էր պատրաստել ռուս խաղաղապահներին՝ փոքրիկ խաչեր և արցախցի երեխաների նամակները՝ ռուսերենով։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։
Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |