ՊԲ․ Որևէ ստորաբաժանում, որևէ զինծառայող որևէ գործողության չի մասնակցել, անգամ մեկ կրակոց չի արձակվել28 դեկտեմբերի 2020 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, անդրադառնալով Հադրութում մարտերի մասին Ադրբեջանի ՊՆ հայտարարությանը, վերահաստատել է, որ Պաշտպանության բանակի որևէ զինծառայող որևէ գործողության չի մասնակցել, և հայկական կողմից անգամ մեկ կրակոց չի արձակվել։ ՊԲ հայտարարության մեջ նշվում է, որ ադրբեջանական կողմը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, իբր նախօրեին «հայկական զինված խմբավորման» կողմից ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանման վրա իրականացված հարձակման մասին։ «Այդ մասին քիչ առաջ հայտարարություն է տարածել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Ինչպես արդեն հայտարարել էինք ժամեր առաջ, վերահաստատում ենք, որ երեկ ողջ օրվա ընթացքում և մինչև այս պահը ԱՀ պաշտպանության բանակի որևէ ստորաբաժանում, որևէ զինծառայող որևէ գործողության չի մասնակցել, որևէ արտակարգ պատահար չի գրանցվել և հայկական կողմից անգամ մեկ կրակոց չի արձակվել։ Այս պարագայում, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հայտարարությունը այլ կերպ, քան քարոզչական սադրանք հնարավոր չէ որակել»,-ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ ԱՀ պաշտպանության բանակը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը։ Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, Հադրութի Տող գյուղի մոտ հայ և ադրբեջանցի զինվորների միջև փոխհրաձգության և մարտերի մասին, որի հետևանքով, ըստ այդ աղբյուրների, հայկական կողմն ունի 6 զոհ և վիրավոր, իսկ ադրբեջանականը՝ 5 վիրավոր։ Նմանատիպ լուր էր տարածել նաև WarGonzo տելեգրամ-ալիքը։ Իսկ ըստ Ադրբեջանի ՊՆ-ի, տարածքում մնացած հայկական ուժերի 6-հոգանոց խումբը հարձակվել է ադրբեջանական բանակի ստորաբաժանման վրա։ Ադրբեջանը հայտնել է նաև 1 զոհի և վիրավորի մասին՝ հայտարարելով նաև, թե 6 հայ զինծառայողները սպանվել են։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |