ԱԻՊԾ-ն պայթյուններ կիրականացնի Մարտունիում, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում

ԱԻՊԾ-ն պայթյուններ կիրականացնի Մարտունիում, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում

PanARMENIAN.Net - Արցախում շարունակվում են զենք-զինամթերքի հայտնաբերման և վնասազերծման աշխատանքները: Դեկտեմբերի 28-ին պայթյուններ կլինեն Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում, տեղեկացնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Պարզաբանումների և այլ տեղեկությունների համար կարելի է զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---