Դատախազություն․ 1 քրգործ ու մեկ մեղադրյալ կա արցախցիների հանդեպ բռնության և ատելության խոսք հնչեցնելու դեպքով28 դեկտեմբերի 2020 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ից հետո Արցախի բնակիչների նկատմամաբ ատելության խոսքի ու բռնության կոչերի վերաբերյալ 1 հաղորդում է ստացվել Գլխավոր դատախազություն, կա 1 մեղադրյալ, PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան հայտնել են դատախազությունից։ Գլխավոր դատախազությունից նշել են, որ Ազգային, կրոնական կամ ռասայական թշնամանք հարուցելու հոդվածով քրգործ է հարուցվել, որի նախաքննությունը շարունակվում է։ Ըստ օրենքի՝ նշված հանցանքը կատարած անձը պատժվում է ազատազրկմամբ՝ 3-6 տարի ժամկետով։ Պատերազմից հետո որոշ շրջանակներ արցախցիների հանդեպ խտրական վերաբերմունք էին դրսևորում սոցցանցերում, որոշները՝ բռնության կոչեր ու ատելության խոսք հնչեցնում։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում ԵՄ-ն ողջունել է առաջընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությամբ ԵՄ-ն կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել չլուծված երկկողմ այլ հարցերի կարգավորման համար Տիխանովսկայան` Լուկաշենկոյի՝ Արցախ այցի մասին․ Սա ցույց է տալիս նրա կեղծավորությունը «Բելառուսի բռնապետը հերթական անգամ խարխլում է ՀԱՊԿ-ում իր ֆորմալ դաշնակից ՀՀ–ի դիրքերը»,–գրել է նա Մայիսի 18–ին «Թանգարանների գիշերվա» առթիվ թանգարանները բաց կլինեն մինչև կեսգիշեր Ակցիային միացել է հայաստանյան 118 թանգարան |