ՀՀ-ն ու Իրանը քննարկում են «գազ՝ էլէներգիայի դիմաց» ծրագրի ժամկետը երկարացնելու հարցը![]() 29 դեկտեմբերի 2020 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ու Իրանը քննարկել են «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ընդլայնման հարցը։ Դեկտեմբերի 27-ին տարածքային կառարարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանն Իրան կատարած այցի ընթացքում հանդիպել է այդ երկրի նավթի նախարար Բիժան Զանգանեին և փոխնախարար Ամիր Հուսեին Զամանիանին։ Նրանք անդրադարձել են էներգետիկ համագործակցությանը վերաբերող հարցերի։ Կողմերը պայմանավորվել են երկարաձգել «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը և ավելացնել էլեկտրաէներգիայի փոխադարձ մատակարարումների ծավալները։ Եթե համաձայնագիրը վավերացվի երկու երկրի խորհրդարաններում, ապա գազատարը կաշխատի ամբողջ հզորությամբ, փոխանցում է Tasnim-ը. Հայաստանը և Իրանը դեռ 2004-ից ստորագրել են գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման պայմանագիր։ Իրանի հետ Հայաստանի կնքած «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրով՝ գազի յուրաքանչյուր 1 խորանարդ մետրի դիմաց երկիրն Իրանին է մատակարարում 3 կիլովատ էլեկտրաէներգիա: Պայմանագրի գործողության ժամկետը 20 տարի է։ Հայաստանն Իրանից բնական գազ է սկսել ներմուծել 2009-ին՝ օրական մոտ 400-500 մլն խորանարդ մետր ծավալով։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |