Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի շենքը կվերականգնվի28 դեկտեմբերի 2020 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի պատճառով վերանայվել են բազմաթիվ ծրագրեր, բայց Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի վերականգնման ծրագիրը ամբողջ ծավալով կհաստատվի տարեսկզբին, և այն կվերականգնվի նախանշված ժամկետներում։ Այդ մասին հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Երևանի Սոս Սարգսյանի անվան պետական համազգային թատրոնի դերասանական կազմի և թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանի հետ հանդիպմանը։ Արայիկ Հարությունյանը երախտագիտություն է հայտնել թատրոնի անձնակազմին՝ ստեղծված ծանր ժամանակահատվածում Արցախում գտնվելու և փոքրիկների համար ներկայացումներով հանդես գալու համար՝ ընդգծելով, որ մշակութային նման միջոցառումները լավագույն եղանակն են երեխաներին փոքր-ինչ դրական տրամադրություններ հաղորդելու համար: Նա հյուրերին է ներկայացրել հետպատերազմական շրջանում իրականացվող աշխատանքների ընթացքը, նշել, որ բոլոր ջանքերն ուղղված են ինչպես զոհված, անհայտ կորած և գերի ընկած մեր հայրենակիցների ճակատագրերը պարզելու և հարազատներին վերադարձնելու, այնպես էլ անօթևան մնացած և սոցիալական տարբեր հարցեր ունեցող քաղաքացիների խնդիրները լուծելու ուղղությամբ: Համազգային թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը նշել է, որ շատ տպավորված են Ստեփանակերտում թատրոնի վերականգնման նախագահի նախաձեռնությամբ, քանի որ առանց մշակույթի դժվար է պատկերացնել ազգի ապագան: Նավասարդյանը պատրաստակամություն է հայտնել պարբերաբար Արցախ այցելելու և թատերական ներկայացումներ բեմադրելու հարցում: Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով ՔԿ․ Կիրանցի մոտ ցույցի 2 մասնակից ձերբակալվել է թմրամիջոց պահելու կասկածանքով Կատարվում է նախաքննություն՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ Ըստ ԱՀԿ-ի՝ բակտերիաներն ավելի կայուն են դարձել հակաբիոտիկների հանդեպ Դա մեծապես պայմանավորված է հակաբիոտիկների սխալ և չափից շատ օգտագործմամբ Բագրատ սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Քննարկումը շարունակվում է փակ դռների հետևում, լրագրողները ներկա են եղել հանդիպման առաջին մասին |