Հաշմանդամություն ձեռք բերածներին և քաղզոհերի ընտանիքներին մինչև 5 մլն դրամ աջակցության կարգը հաստատվել է28 դեկտեմբերի 2020 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Հաշմանդամություն ձեռք բերածներին և քաղաքացիական զոհերի ընտանիքներին մինչև 5 մլն դրամ աջակցության կարգը հաստատվել է։ Ծրագրերի շահառուները դիմումը պետք է ներկայացնեն մինչև 2021-ի ապրիլի 1-ը։ Զոհերի ընտանիքներին կտրամադրվի 5 միլիոն դրամ, հաշմանդամություն ունեցող անձանց՝ ըստ խմբերի։Առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում շահառուները կստանան 3 մլն դրամ, երկրորդի` 2 մլն դրամ, երրորդի` 1 մլն դրամ։ Երեխայի կողմից հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում կտրամադրվի 3 միլիոն դրամ: Աջակցության ծրագրից կարող են օգտվել ինչպես ՀՀ, այնպես էլ Արցախի քաղաքացիները: Սոցիալական աջակցությունը տրամադրվում է համապատասխան գումարը բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով։ Դիմումը հարկավոր է ներկայացնել e-request.am միասնական հարթակի կամ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքի՝ mlsa.am-ի «Գրեք նամակ» բաժնի միջոցով։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ Ձերբակալվել է Վահագն Չախալյանը և ևս 4 անձ Նրանք կասկածվում են խմբակային խուլիգանություն կատարելու մեջ |