Լավրովն ու Չավուշօղլուն կքննարկեն ԼՂ վերաբերյալ եռակողմ հայտարարության կատարումը![]() 29 դեկտեմբերի 2020 - 10:37 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 29-ին Սոչիում կբանակցի իր թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ՝ հատուկ ուշադրություն կդարձվի ԼՂ հակամարտությանը։ Մասնավորապես, կողմերը կքննարկեն ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի նոյեմբերի լույս 10-ի գիշերվա եռակողմ հայտարարության իրականացմանն ու հումանիտար աջակցությանն առնչվող հարցեր, գրում է ՏԱՍՍ-ը։ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը Սոչի այցից առաջ ասել է լրագրողներին, որ մտադիր է քննարկել Լավրովի հետ «Ադրբեջանի սահմանների անվտանգության ապահովման քայլերը»։ Ըստ նրա, այդ հարցը պետք է լուծվի «միջազգային իրավունքի շրջանակում»։ Սոչիում կայանալիք հանդիպմանը կքննակվեն նաև Լեռնային Ղարաբաղում հրադադարաի պահպանման վերահսկման համատեղ կենտրոնի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր։ ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպման ավարտին կստորագրվի 2021-2022թթ․ խորհրդակցությունների ծրագիրը։ Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնը տեղակայվելու է Աղդամի շրջանում, որտեղ արդեն 60 թուրք զինծառայող կա։ Ըստ թուքական ԶԼՄ-ների, զինվորականները կսկսեն գործել արդեն 2021-ի հունվարին՝ միասին «ապահովելու համար հրադադարի ռեժիմի պահպանումը»։ Ադրբեջանական լրատվամիջոցները դեկտեմբերի 27-ին հայտնել են Հադրութի Տող գյուղի մոտակայքում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վերսկսված մարտերի մասին։ Հաղորդվում է նաև երկու կողմի զոհերի և վիրավորների մասին։ Տող գյուղը ադրբեջանական ԶՈւ ամբողջական վերահսկողության ներքո է։ Արձագանքելով ադրբեջանական ապատեղեկատվությանը՝ Պաշտպանության բանակը հայտարարել է, որ ՊԲ որևէ ստորաբաժանում, որևէ զինծառայող որևէ գործողության չի մասնակցել, որևէ արտակարգ պատահար չի գրանցվել և հայկական կողմից անգամ մեկ կրակոց չի արձակվել։ Նշվել է նաև, որ ԱՀ Պաշտպանության բանակը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |