Լևոն Արոնյանը Airthings Masters մրցաշարի հաջորդ փուլում է![]() 29 դեկտեմբերի 2020 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Airthings Masters մրցաշարում 11 հնարավորից հավաքել է 5․5-ն ու դուրս եկել հաջորդ փուլ: Նախնական փուլում կայացել է վերջին երեք տուրերի խաղերը, Արոնյանը երկու պարտիա ավարտել է ոչ-ոքիով, մեկում պարտվել է։ Քառորդ եզրափակչում Արոնյանը կմրցի ԱՄՆ ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի հետ: Airthings Masters-ը մեկնարկել դեկտեմբերի 24-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը $200,000 է: Առաջին մրցանակակիրը կստանա $60,000 դոլար: Բացի Արոնյանից Airthings Masters-ին մասնակցում են նաև Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Դանիլ Դուբրովը, Թեյմուր Ռաջաբովը, Ուեսլի Սոն, Անտոն Գուիջան Մագնուս Կարլսենը, Անիշ Գիրին, Իան Նեպոմնյաշկին, Ալեքսանդր Գրիշչուկը և Պենտալա Հարիկրիշնան: Մրցաշարը կավարտվի հունվարի 2-ին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |