Նոր տարվա նվերներ ռուս խաղաղապահներից՝ Ստեփանակերտի 2 դպրոցի աշակերտներին![]() 29 դեկտեմբերի 2020 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Ամանորին ընդառաջ Խաղաղապահ գործողությունների կառավարման կենտրոնի զինծառայողները մարդասիրական ակցիա են անցկացրել Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտի թիվ 2 և 12 միջնակարգ դպրոցներում: Նրանք աշակերտներին հանձնել են դպրոցական ուսապարկեր, գրենական պիտույքներ և պարագաներ, քաղցրավենիքի փաթեթներ: Հավաքածուների հետ միասին, ռուս խաղաղապահներն աշակերտներին հանձնել են ամանորի մաղթանքներով և շնորհավորանքներով բացիկներ, որոնք գրվել են Ռուսաստանի բանակի կողմից Լեռնային Ղարաբաղի երեխաների համար: Խաղաղապահները նման գործողություններ են իրականացրել Լեռնային Ղարաբաղի մի քանի դպրոցում: Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |