ՀՀ-ում Covid-19-ի 348 նոր դեպք է գրանցվել և 24 մահ

ՀՀ-ում Covid-19-ի 348 նոր դեպք է գրանցվել և 24 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում դեկտեմբերի 29-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 158,296-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 348-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Նախորդ օրը՝ դեկտեմբերի 27-ը, հանգստյան օր էր, և ախտորոշման ոչ բոլոր լաբորատորիաներն են աշխատել։

Մահվան ևս 24 դեպք է գրանցվել, 22-ը կորոնավիրուսից, 2-ն՝ այլ պատճառով, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2797 դեպք կա, այլ պատճառով՝ 676։

Ապաքինվել է ևս 1267 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 140,942 է։ Փաստացի բուժվողների թիվը 13,881 է։ Մեկ օրում թեստավորվել է 2483 հոգի, ընդհանուր առմամբ 587,540 թեստ է արվել։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---