Մանուկյան․ Մինչև նոր կառավարություն չստեղծվի, ընտրությունների մասին խոսել անիմաստ է29 դեկտեմբերի 2020 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիր 17 ուժի ժամանակավոր կառավարության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ ամեն օր անհնազանդության ակցիաներ են լինելու, մինչև վարչապետ Նիկոլ Փաշինյանը չհեռանա։ Նա հավելել է նաև, որ մինչև նոր կառավարություն չստեղծվի, ընտրությունների մասին խոսել անիմաստ է, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։ Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը խորհրդարանական և հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին հրավիրել է խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով։ «Այն, ինչ որ արվեց, ներել հնարավոր չէ, և այն, ինչ որ շարունակվում է, ամեն օրը կործանարար է երկրի համար», - ասել է Մանուկյանը: Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանն ուզում է դաշտը բաժանել 2 թևի` կուսակցություններ, որոնք ուզում են գնալ արտահերթ ընտրությունների, և նրանց, ովքեր չեն ուզում: Մանուկյանը վստահ չէ, որ գործող վարչապետը կգնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ «Մենք հստակ ասել ենք` ոչ մի ընտրություն Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ չի կարող լինել Հայաստանում: Նախ և առաջ պետք է ինքը հեռանա, ձևավորվի կառավարություն, որը ինչ-որ ժամանակում` նախատեսված է մեկ տարի, գոնե մի քիչ ուշքի բերի, բարձրացնի մարտունակությունը մեր բանակի, գնա բանակցությունների` կամ եռակողմ, կամ Ադրբեջանի հետ սահմանների վերաբերյալ որովհետև այն, ինչ կատարվում է, խայտառակություն է, մենք շարունակում ենք տալ ու տալ: Մինչև նոր կառավարություն չստեղծվի, ընտրությունների մասին խոսել անիմաստ է», - ասել է ընդդիմադիրների վարչապետի թեկնածուն: Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |