Կուսակցություն հիմնելը կհեշտանա, ֆինանսական թափանցիկությունը՝ կմեծանա․ Նոր օրենքն ընդունվել է![]() 29 դեկտեմբերի 2020 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական փաթեթը: Նախագիծն ընդունվել է 99 կողմ և 1 դեմ ձայներով: Փաթեթով նախատեսվում է հեշտացնել կուսակցությունների գրանցման և ստեղծման ընթացակարգերը: Ազգային ժողովում նախագիծը ներկայացրել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը: Ըստ նրա՝ նախագծի առանցքային նպատակը երկրում ավելի առողջ քաղաքական դաշտ ու այնպիսի կուսակցական համակարգ ունենալն է, որտեղ կուսակցությունները կլինեն պակաս ապագաղափարական, պակաս անձակենտրոն, ֆինանսական առումով՝ ավելի հաշվետու և թափանցիկ: Նոր օրենքի համաձայն՝ կուսակցությունները չեն կարող ֆինանսավորվել բիզնեսից ու օտարերկրյա կազմակերպություններից, կաճի պետության կողմից տրամադրվող ֆինանսավորման չափը։ Կուսակցության ղեկավարը կամ ղեկավար կազմը զրկվում է միանձնյա որոշումներ ընդունելու հնարավորությունից, աճում է շարքային կուսակցականների դերը։ Օրինակ՝ կուսակցության ղեկավարի ընտրությունը նոր օրենքով դառնում է փակ գաղտնի՝ կուսակցականների վրա ճնշումներից խուսափելու համար։ Ընթերցեք նաև․ Նախագիծ․ Կուսակցություն կարող են ստեղծել նաև 18 տարեկանները, որոշ պահանջներ բարդանում են ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |