Ձմեռային ռոումինգ՝ Beeline-ից. 1 ՄԲ ինտերնետը Դուբայում՝ 10 դրամով29 դեկտեմբերի 2020 - 18:18 AMT PanARMENIAN.Net - «Տելեկոմ Արմենիան» (Beeline ապրանքանիշ) այս ձմեռ` դեկտեմբերի 28-ից մինչև փետրվարի 28-ն իր բաժանորդներին առաջարկում է օգտվել շահավետ ռոումինգ առաջարկից և Արաբական Միացյալ Էմիրություններում սպառել Ինտերնետը 10 դրամ/ՄԲ սակագնով: «Մատչելի և որակյալ Ինտերնետը հենց այն է, ինչ մեզանից ակնկալում են ստանալ մեր բաժանորդները, և իհարկե մենք մշտապես աշխատում ենք այդ ուղղությամբ: Անկախ նրանից, թե որտեղ են նրանք գտնվում, նրանց պիտի հասանելի լինեն համաշխարհային ցանցի հնարավորությունները: Իսկ այս տարի ԱՄԷ-ում Ինտերնետ ռոումինգի աննախադեպ գինը փոքրիկ ամանորյա անակնկալ է մեր սիրելի բաժանորդների համար», - նշել է «Տելեկոմ Արմենիայի» գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։ Մուտքային, ելքային զանգերի, ինչպես նաև մեկ SMS-ի արժեքը կազմում է 250 դրամ: Սակագները գործում են թե՛ կանխավճարային, թե՛ հետվճարային բաժանորդների համար: Beeline-ի բաժանորդները ցանկացած երկրից կարող են անվճար զանգահարել հաճախորդների սպասարկման կենտրոն +374 8000 0612 հեռախոսահամարով։ Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ ընկերության պաշտոնական կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ |