ՀՀ-ում կորոնավիրուսի 582 նոր դեպք կա, մահվան` 13![]() 30 դեկտեմբերի 2020 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում դեկտեմբերի 30-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 158,878-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 582-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Նախորդ օրը՝ դեկտեմբերի 27-ը, հանգստյան օր էր, և ախտորոշման ոչ բոլոր լաբորատորիաներն են աշխատել։ Մահվան ևս 13 դեպք է գրանցվել, 10-ը կորոնավիրուսից, 3-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2807 դեպք կա, այլ պատճառով՝ 679։ Ապաքինվել է ևս 902 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 141,844 է։ Փաստացի բուժվողների թիվը 13,548 է։ Մեկ օրում թեստավորվել է 3508 հոգի, ընդհանուր առմամբ 591,048 թեստ է արվել։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |