Հայտարարություն․ Հարությունյանը խախտել է Բալասանյանի և ՀՅ-ի հետ պայմանավորվածությունները![]() 30 դեկտեմբերի 2020 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի ղեկավարած «Արդարություն» կուսակցությունն ու Հայ Հեղափոխական Դաշնակցությունը հայտարարություն են տարածել` նշելով, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խախտել է իրենց հետ պայմանավորվածությունները։ Նրանք նշել են, որ կառավարության ձևավորման, դրա հետագա գործունեության և երկրում տեղի ունեցող գործընթացների ամբողջական պատասխանատվությունը նախագահ Արայիկ Հարությունյանն անձամբ է կրում։ Ըստ այդ հայտարարության՝ Հարությունյանը նախաձեռնել է քաղաքական խորհրդատվություններ` «ստեղծված իրավիճակից ելք գտնելու և քաղաքական լուծումներ տալու նպատակով»։ «Խորհրդարանական ուժերն ընդունել են ազգային միասնության կառավարություն ստեղծելու Հարությունյանի առաջարկը՝ նախագահի փաստացի լիազորությունները սահմանափակելու և ողջամիտ ժամկետում արտահերթ ընտրություններ կազմակերպելու նախապայմանով», - նշել են նրանք։ Սակայն հետագա քննարկումների ընթացքում, ըստ կուսակցությունների, Հարությունյանը խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունները և սկսել միանձնյա ձևավորել նոր կառավարություն։ «Ստեղծված իրավիճակում անիմաստ է դարձել շարունակել կառավարության ձևավորման գործընթացին մեր մասնակցությունը, քանի որ այն իր մեջ չի պարունակում «ազգային համաձայնության կառավարության» ձևավորման տեսլականը», - տեղեկացնում են «Արդարություն» կուսակցությունն ու ՀՅԴ-ն։ Ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտոններից ազատել էր ազգային անվտանգության ծառայության տնօրեն Կամո Աղաջանյանին և ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանին։ Վերջինիս նա իր խորհրդական է նշանակել։ Արցախի կառավարության կազմում ևս մի շարք փոփոխություններ են եղել։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |