Պուտինը շնորհավորել է Փաշինյանին, Քոչարյանին ու Սարգսյանին30 դեկտեմբերի 2020 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Վարչապետ Փաշինյանին Պուտինը շնորհավորել է դեկտեմբերի 29-ին։ «Անցնող տարին ամենևին էլ դյուրին չէր, և ցանկանում եմ հուսալ, որ նրա բերած փորձությունները կմնան անցյալում։ Կարևոր է, որ մենք լիովին համոզվեցինք մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների նշանակալի լինելու մեջ»,-գրել է Պուտինը Փաշինյանին։ Երկորրդ նախագահի գրասենյակից դեկտեմբերի 30-ին հայտնել էին, որ ՌԴ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Քոչայանին։ «Ջերմորեն շնորհավորելով Հայաստանի երկրորդ նախագահին՝ Պուտինը Քոչարյանին և իր ընտանիքին քաջառողջություն ու խաղաղություն է մաղթել»,- նշված է հաղորդագրության մեջ։ Սերժ Սարգսյանի գրասենյակից նշել են, որ գալիք տոների առթիվ երրորդ նախագահին շնորհավորանք է հղել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է Aysor.am-ը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀԿԵ–ն պարզում է աղետի գոտում վնասի չափը, վերականգնման աշխատանքներ տանում Իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումն ու կապը Fast Shift-ի օգտատերերը կարող են վճարել ՃՈ տուգանքները հավելվածում Հնարավոր է իրականացնել նաև կայանման համար նախատեսված կարմիր գծերի վճարումները Փոխվարչապետ Գրիգորյանը մասնակցում է ԵՏՀ խորհրդի նիստին Նա նախագահել է նիստը Ասողիկ աբեղա Կարապետյան․ Վարչապետի մեկնաբանությունն անպարկեշտ է, ավելին՝ անհեթեթ Նա նշել է, որ ոչ ոք իրավունք չունի խոչընդոտելու կամ կանգնեցնելու Ամենայն Հայոց հայրապետի շարժն ու այցը |