Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակները տոներին կաշխատեն հատուկ գրաֆիկով30 դեկտեմբերի 2020 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Beeline-ը շնորհավորում է բաժանորդների Ամանորն ու Սուրբ Ծնունդը և հայտնում, որ ընկերության վաճառքի և սպասարկման գրասենյակներն ամանորյա տոներին կաշխատեն հատուկ աշխատաժամերով։ Դեկտեմբերի 31-ին բոլոր գրասենյակները բաց կլինեն մինչև 16։00, իսկ Երևանի ու մարզերի խոշոր գրասենյակները կաշխատեն մինչև 18։00-ն: Առանց հանգստյան օրերի կաշխատի Հյուսիսային պողոտայում գտնվող Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակը՝ դեկտեմբերի 31-ին մինչև 20։00, հունվարի 1-ին` մինչև 18։00, իսկ հունվարի 2-ին և 3-ին` մինչև 21։00-ն: Շուրջօրյա և առանց հանգստյան օրերի կաշխատի «Զվարթնոց» օդանավակայանում գտնվող Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակը՝ բացառությամբ Նոր տարվա գիշերը` 22։00 մինչև 03։00: Մայրաքաղաքի ու մարզերի խոշոր գրասենյակները կվերադառնան աշխատանքի 2021թ. հունվարի 3-ից, իսկ հունվարի 4-ից բոլոր վաճառքի և սպասարկման գրասենյակները արդեն կաշխատեն բնականոն գրաֆիկով: Beeline-ի բոլոր գրասենյակների աշխատանքային գրաֆիկին կարելի է ծանոթանալ ընկերության կայքում: «Beeline-ը մշտապես մեծ ուշադրություն է դարձնում սպասարկման հասանելիության և բաժանորդների հարմարությանը։ Նույնիսկ ամանորյա տոներին մեր որակյալ սպասարկումը հասանելի կլինի գրասենյակներում, անվճար հեռախոսային սպասարկման կենտրոնում և, իհարկե, առցանց», - նշել է «Տելեկոմ Արմենիայի» (Beeline ապրանքանիշ) գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը: Բաժանորդները կարող են իրենց հետաքրքրող հարցերով դիմել 0611 անվճար համարով, կամ կապ հաստատել օպերատորի հետ՝ հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ ընկերության կայքի օնլայն խորհրդատուի օգնությամբ։ Ռոումինգում գտնվող բաժանորդների համար ցանկացած երկրում գործում է սպասարկման +374 8000 0612 անվճար հեռախոսահամարը։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ. ԱՆ-ում և բուժհաստատություններից մեկում սկսված քննչական և վարութային գործողությունները դեռ շարունակվում են Հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակներում են իրականացվում գործողությունները և որ բժշկական կենտրոնում Լավրովը «լկտի» և «անպատկառ» է անվանել ԱՄՆ և ԵՄ գործողությունները, որոնք ուզում են «ՀՀ–ին պոկել Ռուսաստանից» Նա նաև ասել է, որ ՌԴ–ն ու ՀՀ–ն նախկինի պես դաշնակիցներ են Պետդեպն ապատեղեկատվություն է անվանել Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին պնդումները Նշել է, որ անվտանգային հարցեր օրակարգում չեն եղել ԱՆ–ից հերքել են լուրերը, թե պետպատվերը հիվանդանոցներում սպառվել է 43 միջոցառումներից/ենթամիջոցառուներից 2-ն է իրականացվում հերթագրման սկզբունքով |