Խորվաթիայում երկրաշարժից առնվազն 7 զոհ կա ու տասնյակ վիրավորներ![]() 30 դեկտեմբերի 2020 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Խորվաթիայում դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած 6․3 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 7 մարդ է մահացել, մոտ 2 տասնյակ վիրավոր կա, փոխանցում է Euronews-ը։ Տասնյակ մարդիկ հոսպիտալացվել են, շատերն անհետ կորած են համարվում: Հատկապես տուժել է երկրի կենտրոնական Պետրինյա քաղաքը, մոտ 20,000 բնակիչ ունեցող քաղաքի շենքերն ավերակների են վերածվել։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է երկրի մայրաքաղաք Զագրեբից 46 կմ հարավ-արևելք: Երկրաշարժը զգացել են հարևան բոլոր երկրներում: Եվրամիության իշխանությունները խոստացել են Խորվաթիայի ժողովրդին ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն: Նախորդ օրը նույն տարածքում 5․2 բալանոց ուժգնությամբ երկրաշարժ էր եղել: Photo. Reuters ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |