Որոնողական աշխատանքների արդյունքում ընդհանուր 1184 աճյուն է հայտնաբերվել 5 հունվարի 2021 - 12:32 AMT PanARMENIAN.Net - Արցախում թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում որոնողական աշխատանքների արդյունքում 2021-ի հունվարի 4-ի դրությամբ, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է 1184 աճյուն, որոնց մեջ կան նաև քաղաքացիականների մարմիններ: Հունվարի 5-ին որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են Թալիշ-Մատաղիս, Հադրութի շրջան և Վարանդայի (Ֆիզուլի) ուղղություններում: Հունվարի 4-ին Մեխակավան (Ջաբրայիլ) - Հադրութ ուղղություններից հայտնաբերվել է ևս 9 աճյուն, որից 3-ը քաղաքացիական են (երկու կին, մեկ տղամարդ): Հունվարի 3-ին Արցախի հարավային (Հադրութ-Մեխակավան) ուղղություններից 20 մարմին է հայտնաբերվել, որից մեկը քաղաքացիական տարեց մարդու աճյուն էր՝ Կարմրակուճ գյուղի տարածքից: Նրա ինքնությունը պարզելու համար կատարվում է դատաբժշկական փորձաքննություն: ԱԻՊԾ տնօրեն, գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի միջամտությամբ աշխատանքներին մասնակցում են նաև զոհված կամ անհետ կորած զինծառայողների հարազատները, ինչպես նաև տարածքներին ծանոթ ուղեկցողները կամ ռազմագործողություններին մասնակցած կամավորները: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատները 2020-ի նոյեմբերի 13-ից առ այսօր շարունակում են որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնել թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում՝ որտեղ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ռազմագործողություններ են տեղի ունեցել: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |